Մեր մասին
GSG COMP
GSG COMP խանութ-սերվիսը հիմնադրվել է 2011 թվականին։ Մեր հիմնական գործունեությունն է համակարգիչների և համագարգչային պարագաների վաճառքը, նորոգումը և ծրագրային սպասարկումը, տեսահսկման համակարգերի նախագծումը, վաճառքը և տեղադրումը։ Այս տարիների ընթացքում, սպառողին առաջարկելով լավագույն գին-լավագույն որակ համակցությամբ ապրանքներն ու ծառայությունները, ձեռք ենք բերել սպառողի վստահությունը։ Մեզ առաջ մղող ուժը դա հաճախորդի գոհունակությունն է։ Սպառողների հետ միշտ պահպանում ենք անմիջական կապ և ցուցաբրում յուրաքանչյուրին անհատական մոտեցում ըստ իր պահանջների և նախասիրության։ Համագործակցում ենք տարբեր գործընկերների հետ և միշտ ձգտում ենք ընդլայնել գործընկերների շրջանակը։ Անհատ սպառողներից բացի, սպասարկում, համագործակցում ենք կազմակերպությունների և պետական հիմնարկների հետ։
Գործունեության հիմնական ուղղություններ՝
- Նոտբուքերի վաճառք, նորոգում, ծրագրային սպասարկում
- Ցանկացած հզորության համակարգիչների հավաքում ըստ սպառողի ցանկության
- Համակարգչային տեխնիկայի և աքսեսուարների վաճառք, նորոգում
- Համակարգչի համալրող սարքերի վաճառք՝ պրոցեսորներ, մայրական սալիկներ, կոշտ սկավառակներ, տեսաքարտեր և այլն․․․
- Համակարգչի համալրող պարագաների վաճառք՝ տպիչներ, սկաներներ, պրոյեկտորներ, էկրաններ և այլն․․․
- Տպիչների քարթրիջների վաճառք, նորոգում և լիցքավորում
- Տեսահսկման համակարգերի՝ տեսախցիկների, տեսաձայնագրիչների և այլ անվտանգության համակարգերի պարագաների վաճառք
- Տեսահսկման համակարգերի նախագծում, տեղադրում և հետագա սպասարկում
- Տեսանյութերի թվայնացում և մոնտաժ Adobe Premiere Pro ծրագրով
- Գունավոր ֆոտոտպում և նկարների մշակում Adobe Photoshop ծրագրով